Նախարարն ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է դեղերի գների և ներդիր- թերթիկի հարցերի օրենսդրական կարգավորումը
ՀասարակությունՀՀ առողջապահության նապարար Արմեն Մուրադյանի և դեղագործական ընկերությունների ներկայացուցիչների հերթական հանդիպման ընթացքում քննարկել են «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մի շարք դրույթներ: Հանգամանալից անդրադարձ է կատարվել դեղերի գների պետական կարգավորմանը: Քննարկվել է նաև դեղերի հայերեն ներդիր-թերթիկի ապահովման հարցը:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարևորեց նաև դեղերի ոլորտում սոցիալական ծրագրերի իրականացումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նշվել է, որ դեղերի ոլորտում բարեփոխումներ իրականացնելիս առաջնային է որակի, անվտանգության, արդյունավետության և մատչելիության բոլոր ցուցանիշների ապահովումը:
«Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի հիմնարար մյուս սկզբունքները և դրույթները քննարկելու նպատակով` պայմանավորվածություն է ձեռք բերվեց շարունակել հանդիպումները: