ԼՂՀ ՊՆ-ն ողջունում է Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը
ՀասարակությունԼՂՀ պաշտպանության նախարարությունը ողջունում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի՝ հրադադարի ռեժիմի պահպանման կոչը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊՆ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Նշում ենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակը զինված դիմակայության ամբողջ ընթացքում մշտապես իրականացրել է վստահության ամրապնդմանը եւ լարվածության միակողմանի թուլացմանն ուղղված քայլեր եւ պատրաստ է հավատարիմ մնալ իր որդեգրած դիրքորոշմանը նաեւ ԵԱՀԿ գործող նախագաի անձնական ներկայացուցչի նշած ժամանակահատվածում:
Միաժամանակ ակնկալվում էր՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ գտնել հրադադարը պահպանելու եւ սադրանքների չգնալու մասին հստակ պատրաստակամության հայտարարություն»: