Քալիֆորնիայում սուրճի սիրահարները դատի են տվել Starbucks–ին
ՀասարակությունՔալիֆորնիայի բնակիչները դատի են տվել Starbucks–ին, լատտե սուրճի պատրաստման ժամանակ կաթ քիչ լցնելու համար, ասված է հայցում:
Ինչպես հայտնում է CBS հեռուստաալիքը, սուրճի հանրահայտ ցանցի դեմ հայցեր են ներկայացվել Սան Ֆրանցիսկո ու Սան Դիեգո քաաղքներում: Հայցվորները վստահեցնում են, որ ընկերությունը «խաբում է գնորդներին, լատտե սուրճի մեջ ավելի քիչ հեղուկ լցնելով քան նշված է»: Նրանց գնահատականով, հեղուկը խոստացված ծավալից 25 տոկոսով քիչ է , հայտնում է «ՌԻԱ Նովոստին» :
« Starbucks ընկերությունը նման խաբեությամբ միլիոնավոր դոլարներ է վաստակում ու ապօրինաբար հարստանում»,-նշում են հայցի հեղինակները:
Starbucks-ում հաստատել են, որ տեղեկացված են հայցի մասին, բայց վստահեցրել են, որ բոլոր մեղադրանքները անհիմն են, իսկ ըմպելիքի քանակությունից դժգոհ գնորդներին խորհուրդ են տվել ավելի շատ ըմպելիք պատվիրել: