Հրդեհ Վանաձորի գազալցակայանում
ՀասարակությունՄարտի 20-ին` ժամը 10.59-ին, տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ թաղամասի Գր. Նարեկացու փողոցում՝ գազալցակայանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել Գր. Նարեկացու փողոցի թիվ 67 Գ հասցեում գտնվող «Սեզամ-Գազ» ՍՊԸ-ին պատկանող ԱԳԼՃԿ-ի օժանդակ կառույցում՝ գազի ճնշման համակարգում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.13-ին, մարվել՝ 11.25-ին: Այրվել են շինության առաստաղի փայտե կառուցատարրերը՝ 50 քմ և կենցաղային իրեր: