Օրբելի փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել
ՀասարակությունՄարտի 20-ին՝ ժամը 15.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Փրկարարները մուտք են գործել բնակարան և նախասրահի հատակին հայտնաբերել բնակչի դին: