Բելգիայում ՀՀ դեսպանությունը ճշտում է ահաբեկչության զոհերի և վիրավորների շրջանում հայերի առկայությունը
ՀասարակությունԲելգիայի թագավորությունում Հայաստանի դեսպանությունը բելգիական կոմղի հետ ճշտում է` արդյոք ահաբեկչության զոհերի և վիրավորների շրջանում կան ՀՀ քաղաքացիներ կամ հայազգի անձինք:
Այդ մասին տեղեկացրեց Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Թաթուլ Մարգարյանը:
«Բելգիայում հայտարարված է արտակարգ իրավիճակի բարձրագույն աստիճան, դադարեցվել է օդանավակայանի, մետրոյի և հանրային այլ տրանսպորտի գործունեությունը: Բրյուսելում ՀՀ դիվանագիտական առաքելությունների անձնակազմը և այստեղ գտնվող Ազգային Ժողովի պատվիրակություն ապահով են և շարունակում են գործունեությունը: Դեսպանությունը մշտական կապ է պահպանում Բելգիայի կառավարության համապատասխան օղակների հետ` հետագա իրավիճակը պարզելու նպատակով: Բելգիական կողմի հետ ճշտվում է` արդյոք զոհերի և վիրավորների շրջանում կան ՀՀ քաղաքացիներ կամ հայազգի անձին ք»,- ասաց Մարգարյանը` ավելացնելով, որ ՀՀ քաղաքացիների համար դեսպանությունում բացվել է թեժ գիծ:
Մարտի 22-ի առավոտյան երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի միջազգային օդանավակայանում: Երկրի իշխանությունները գտնում են, որ պայթուցիկ սարքերից մեկը կարող Էր գործի դնել մահապարտ ահաբեկիչը: Երրորդ պայթունը որոտացել Է մետրոյի Մալբեկ կայարանում՝ գնացքի վագոնում: Ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել Է առնվազն 34 մարդ, վերքեր են ստացել եւս գրեթե 200-ը: Բելգիայի վարչապետը պայթյունները որակել Է ահաբեկչական գործողություններ:
Բրյուսելում կատարված ահաբեկչական գործողությունների պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: