Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Կենդանական պրինտը արդիական է (լուսանկարներ)

Կենդանական նախշերը միշտ էլ համարվել են շքեղության, գրավչության, սեքսուալության խորհրդանիշը: Այդպիսի նախշերով զգեստ հագած կինը երբեք աննկատ չի մնա: Նրա գաղտնիքը կայանում է նրանում, որ նախշերը չափազանց արտասովոր են և ասոցացվում են վայրի կատվի հետ` աշխույժ, կրքոտ ու քնքուշ: Սա մեկն է այն սակավաթիվ նախշերից, որ դուր է գալիս ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: Իսկ երանգներից ամենից մեծ տարածում ունի բոցավառ կրակի գույնը: Հենց այս դասական նախշերը կարելի է ամեն տարի տեսնել նորաձևության ամենահայտնի հարթակներում: Իսկ այս տարի այն այնքան մեծ ժողովրդականություն է վայելում, որ գրավել է նաև վերնազգեստները: Սպիտակ տարբերակը ոչ միշտ է ակտուալ և թրենդային:

Մեր ժամանակների հայտնի դիզայներները ներկայացրել են բազմաթիվ ու բազմազան զգեստներ, որոնցից հեշտությամբ կարելի է գտնել ցանկացած ճաշակին համապատասխան տարբերակ: Մոդելավորողները զգալիորեն հեռացել են դասական ֆուտլյար զգեստից և ստեղծել հիանալի երեկոյան և ամենօրյա զգեստներ: Այժմ, անգամ շատ ամաչկոտ աղջիկը հանգիստ կարող է ընտրել իր համար կենդանական նախշերով զգեստ և իրեն հարմարավետ ու վստահ զգալ: Նման զգեստի ակտուալությունը բացատրվում է ոչ միայն հետաքրքիր գունային գամմայով: Բանն այն է, որ նախշերի յուրահատկությունը թույլ է տալիս թաքցնել բոլոր թերությունները և ընդգծել բոլոր այն հատվածները, որոնք պետք է ընդգծել: Արդյունքում զգեստը ավելի նրբագեղ է դարձնում կնոջը: Լրացուցիչ դետալները, ինչպես օրինակ բացվածքները,  ավելի են ուժեղացնում տպավորությունը: Կենդանական նախշերով զգեստ հագած կինը միշտ հմայիչ տեսք ունի:

Բացի այդ, նման նախշերը հիանալի սազում են մաշկի ցանկացած գույն ունեցող կանանց ու աղջիկներին: Եվ հենց դա է պատճառը, որ կենդանական նախշերով զգեստը մշտապես նորաձև է: Դա պարտադիր իր է կանացի զգեստապահարանում: Սակայն, նորաձևությունը թելադրում է իր կանոնները և կենդանական նախշերի ձևերն ու գույները փոփոխվում են ամեն տարի: Թեթևություն և պարզություն, ինքնատիպություն և էլեգանտություն` սրանք կենդանական նախշերով ժամանակակից զգեստի հիմնական ուղղություններն են: Նորաձև տարրերի մեջ կարելի է առանձնացնել դեկոլտեն, կիսաշրջազգեստի բացվածքը, կաշվե ներդիրները, կայծակ ճարմարդը, սև կամ սպիտակ գույնի կտորից ներդիրները` հատկապես կողային հատվածներում: Ընդհանուր առմամբ, այս տարվա կենդանական նախշերով զգեստներն ավելի հանգիստ ու զուսպ տեսք են ստացել: Նույնիսկ կարճ տարբերակները ծանրացած չեն բացվածքներով ու ներդիրներով:

Այս տարի կենդանական նախշերով զգեստների համար դիզայներներն ընտրել են նաև վարդագույն, մանուշակագույն և կապույտ երանգներ: Դա միանշանակ զգեստին ինքնատիպություն է հաղորդում: Բոլոր տեսակի կտորներից ոճաբանները նախընտրել են շիֆոնը և տրիկոտաժը: Կարճ, մարմինը գրկող զգեստը` բաց կամ փակ վերնամասով, երկու նորաձև ուղղությունների հիանալի համադրություն է: Կարելի է, իհարկե, երկար վիճել, թե որն է այդ զգեստի գրավչությունը` նրա նախշերը, թե ձևվածքը, բայց զգեստն ուշադրության է արժանանում իր եզակիության շնորհիվ: Անկասկած, դա հիանալի տարբերակ է ռեստորան գնալու, որևէ երեկույթի մասնակցելու, հանդիսավոր միջոցառումների ու տոնական օրերին կրելու համար:

Orer.am-ը ներկայացնում է կենդանական պրինտի գեղեցիկ տարբերակներ:

Պատրաստեց Լիանա Կարապետյանը

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ Շարմազանով