Կենդանական պրինտը արդիական է (լուսանկարներ)
LifestyleԿենդանական նախշերը միշտ էլ համարվել են շքեղության, գրավչության, սեքսուալության խորհրդանիշը: Այդպիսի նախշերով զգեստ հագած կինը երբեք աննկատ չի մնա: Նրա գաղտնիքը կայանում է նրանում, որ նախշերը չափազանց արտասովոր են և ասոցացվում են վայրի կատվի հետ` աշխույժ, կրքոտ ու քնքուշ: Սա մեկն է այն սակավաթիվ նախշերից, որ դուր է գալիս ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց: Իսկ երանգներից ամենից մեծ տարածում ունի բոցավառ կրակի գույնը: Հենց այս դասական նախշերը կարելի է ամեն տարի տեսնել նորաձևության ամենահայտնի հարթակներում: Իսկ այս տարի այն այնքան մեծ ժողովրդականություն է վայելում, որ գրավել է նաև վերնազգեստները: Սպիտակ տարբերակը ոչ միշտ է ակտուալ և թրենդային:
Մեր ժամանակների հայտնի դիզայներները ներկայացրել են բազմաթիվ ու բազմազան զգեստներ, որոնցից հեշտությամբ կարելի է գտնել ցանկացած ճաշակին համապատասխան տարբերակ: Մոդելավորողները զգալիորեն հեռացել են դասական ֆուտլյար զգեստից և ստեղծել հիանալի երեկոյան և ամենօրյա զգեստներ: Այժմ, անգամ շատ ամաչկոտ աղջիկը հանգիստ կարող է ընտրել իր համար կենդանական նախշերով զգեստ և իրեն հարմարավետ ու վստահ զգալ: Նման զգեստի ակտուալությունը բացատրվում է ոչ միայն հետաքրքիր գունային գամմայով: Բանն այն է, որ նախշերի յուրահատկությունը թույլ է տալիս թաքցնել բոլոր թերությունները և ընդգծել բոլոր այն հատվածները, որոնք պետք է ընդգծել: Արդյունքում զգեստը ավելի նրբագեղ է դարձնում կնոջը: Լրացուցիչ դետալները, ինչպես օրինակ բացվածքները, ավելի են ուժեղացնում տպավորությունը: Կենդանական նախշերով զգեստ հագած կինը միշտ հմայիչ տեսք ունի:
Բացի այդ, նման նախշերը հիանալի սազում են մաշկի ցանկացած գույն ունեցող կանանց ու աղջիկներին: Եվ հենց դա է պատճառը, որ կենդանական նախշերով զգեստը մշտապես նորաձև է: Դա պարտադիր իր է կանացի զգեստապահարանում: Սակայն, նորաձևությունը թելադրում է իր կանոնները և կենդանական նախշերի ձևերն ու գույները փոփոխվում են ամեն տարի: Թեթևություն և պարզություն, ինքնատիպություն և էլեգանտություն` սրանք կենդանական նախշերով ժամանակակից զգեստի հիմնական ուղղություններն են: Նորաձև տարրերի մեջ կարելի է առանձնացնել դեկոլտեն, կիսաշրջազգեստի բացվածքը, կաշվե ներդիրները, կայծակ ճարմարդը, սև կամ սպիտակ գույնի կտորից ներդիրները` հատկապես կողային հատվածներում: Ընդհանուր առմամբ, այս տարվա կենդանական նախշերով զգեստներն ավելի հանգիստ ու զուսպ տեսք են ստացել: Նույնիսկ կարճ տարբերակները ծանրացած չեն բացվածքներով ու ներդիրներով:
Այս տարի կենդանական նախշերով զգեստների համար դիզայներներն ընտրել են նաև վարդագույն, մանուշակագույն և կապույտ երանգներ: Դա միանշանակ զգեստին ինքնատիպություն է հաղորդում: Բոլոր տեսակի կտորներից ոճաբանները նախընտրել են շիֆոնը և տրիկոտաժը: Կարճ, մարմինը գրկող զգեստը` բաց կամ փակ վերնամասով, երկու նորաձև ուղղությունների հիանալի համադրություն է: Կարելի է, իհարկե, երկար վիճել, թե որն է այդ զգեստի գրավչությունը` նրա նախշերը, թե ձևվածքը, բայց զգեստն ուշադրության է արժանանում իր եզակիության շնորհիվ: Անկասկած, դա հիանալի տարբերակ է ռեստորան գնալու, որևէ երեկույթի մասնակցելու, հանդիսավոր միջոցառումների ու տոնական օրերին կրելու համար:
Orer.am-ը ներկայացնում է կենդանական պրինտի գեղեցիկ տարբերակներ:




















Պատրաստեց Լիանա Կարապետյանը