Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ
ՀասարակությունՆախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին ցավակցական հեռագիր է հղել Գրիգորյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.
«Գեղամ Գրիգորյանը հայ և դասական երաժշտարվեստին երկարամյա նվիրվածության, կերտած վառ և ինքնատիպ օպերային կերպարների շնորհիվ ընդմիշտ կմնա հայ և օտարազգի հանդիսատեսի հիշողության մեջ: Խորին ցավակցություն եմ հայտնում մեծանուն երգչի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»: