«Դեղերի մասին» նոր օրենքը կկարգավորի դեղերի շրջանառության ողջ շղթան
Հասարակություն«Դեղերի մասին» նոր օրենքը կօգնի նվազեցնել ինքնաբուժության ռիսկերը, կկարգավորի դեղերի շրջանառության ողջ շղթան: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։ Նրա խոսքով՝ ԱԺ-ում առաջին ընթերցում անցնելուց հետո պատգամավորների կողմից ստացվել են 44 գրավոր առաջարկություններ։
«Արդյունքում՝ նախագիծը էականորեն բարելավվել է: Ընդունման դեպքում կկարգավորի դեղերի շրջանառության ողջ շղթան, դեղերի գների կարգավորման միջոցով կապահովվի փոխհատուցվող դեղերի գների կանխատեսելիությունը, դեղատոմսերի ներդրմամբ կնվազեն ինքնաբուժությունները, դրա բացասական հետևանքները: Զուգահեռ ներմուծմամբ կխթանվի դեղերի գների նվազումը, պատշաճ կանոնների և մեծածախ իրացման լիցենզավորման պահանջի ներդրմամբ կբարձրացվի դեղի որակի, անվտանգության և արդյունավետության մակարդակը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Մուրադյանը:
Կառավարության նիստում նախարարը հայտարարել էր, որ հանրապետությունում լայն սպառում ունեցող դեղերի գները նվազել են 1.4 տոկոսով: