«Զվարթնոց» օդանավակայանն աշխատում է բնականոն. ոստիկանությունը ճշտում է արտակարգ իրավիճակի մասին լուրը
Հասարակություն«Զվարթնոց» օդանավակայանը բնականոն հունով աշխատում է: Օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը «Արմենպրես»-ին ասաց, որ կեսօրի դրությամբ օդանավակայանում ոչ մի խնդիր չկա: «Մենք բնականոն հունով աշխատում ենք ուղևորները նորմալ սպասարկվում են»,-նշեց Գևորգ Աբրահամյանը:
Ոստիկանությունը ճշտում է «Զվարթնոց» օդանավակայանում արտակարգ իրավիճակի մասին տարածված տեղեկատվությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Արմենպրես»-ը ճշտեց նաև, որ Արտակարգ իրավիճակների նախարարություն «Զվարթնոց»-ում նման իրավիճակի մասին ահազանգ չի ստացվել: