Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը որոշում է կայացրել անձնական հեռախոսահամարները օգտագործելու վերաբերյալ
ՀասարակությունՀՀ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը խորհրդատվական որոշումը է կայացրել գովազդային նպատակով անձնական հեռախոսահամարները օգտագործելու վերաբերյալ: Որոշումը կայացվել է 2016թ.-ի մարտի 16-ին xopan.am-ից ՀՀ քաղաքացիների բջջային հեռախոսահամարներին ուղարկված հաղորդագրության առիթով: Այս մասին տեղեկանում ենք Ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնից:
ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը նշել է, որ անցանկալի (չպահանջված) գովազդային հաղորդգրություններ փոխանելը միջամտություն է մարդու անձնական կյանքին, և որ դրանք կարող են անհանգստություն պատճառել մարդկանց: Բացի այդ, ցանկացած դեպքում մարդու անձնական տվյալները, այդ թվում և հեռախոսահամարը, պետք է օգտագործվեն բացառապես անձի համաձայնությամբ կամ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքում: Յուրաքանչյու անձ իրավունք ունի արգելել իր անձնական տվյալներն օգտագործել ուղղակի մարքեթինգի նպատակով:
Ղեկավարվելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» 24-րդ հոդվածի 3-րդ մասի 15-րդ կետի դրույքներով` Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը գտնում է, որ ուղղակի մարքեթինգ իրականացնողները, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցող կազմակերպությունները (կամ օպերատորները), պարտավոր են անձնական տվյալները, այդ թվում` անձնական հեռախոսահամարն օգտագործել միայն անձի համաձայնությամբ: Բացի այդ, նրանք պետք է բաժանորդներին հնարավորություն տան նախական կամ ցանկացած այլ պահի հրաժարվել իրենք անձական տվյալնե րի օգտագործումից ուղղակի մարքեթինգի միջոցով: