Մահվան ելքով պատահար` ավազի հանքում
ՀասարակությունՇիրակի մարզի Ախուրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ավազի հանքում մարտի 23-ին` ժամը 11-ի սահմաններում, «T-130» տրակտորը քարշակել է «ՄՈԱԶ» տիպի տեխնիկան, որի ընթացքում բախվել են իրար, ինչի հետևանքով 1993 թ. ծնված Տարոն Ավետիսյանը, մնալով դրանց արանքում, տեղում մահացել է:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: