Գործադիրը հաստատեց տուբերկուլյոզի կառավարման ազգային ռազմավարությունը
ՀասարակությունՀՀ կառավարությունը հավանություն տվեց տուբերկուլյոզի կառավարման 2016-2020թթ. ազգային ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը գործադիրի նիստում, մասնավորապես, նշեց. «Ռազմավարության նպատակն է կանխել տուբերկուլյոզ հիվանդության տարածումը, ինչպես նաև նվազեցնել դեղակայուն ձևերով վարակների բեռը՝ ողջ բնակչությանը տուբերկուլյոզի կանխարգելման, ախտորոշման և բուժման համընդհանուր հասանելիության ապահովման ճանապարհով, դրանով իսկ նպաստելով նաև տուբերկուլյոզով հիվանդացության նվազեցմանը և տարածման կասեցմանը»:
Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, ըստ նախարարի՝ Հայաստանում վերջին տարիներին, «Տուբերկուլյոզի դեմ պայքարի 2007-2015թթ. ազգային ծրագրի» շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքում նկատվում է նաև տուբերկուլյոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշների` հիվանդացության և մահացության նվազման միտում:
Արդյունքում ակնկալվում է 2015 թվականի համեմատ տուբերկ