Հայաստանի ռուսական ռազմակայանի ավիացիոն տեխնիկան փոխադրվում է շահագործման ամառային ռեժիմի
ՀասարակությունՀայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ռազմական ավիացիոն բազայում սկսվել Է ՄիԳ-29 արդի կործանիչների, Մի-8ՄՏ ռազմափոխադրական եւ Մի-24Պ հարվածային ուղղաթիռների փոխադրումը շահագործման ամառային ռեժիմի:
Ինչպես տեղեկանում ենք ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, սպառազինության եւ ռազմական ավիացիոն տեխնիկայի շահագործման ամառային պայմանների նախապատրաստման միջոցառումներում, որոնք կանցկացվեն երկշաբաթյա ժամանակահատվածում, ներգրավված են միավորման ինժեներատեխնիկական ծառայության ավելի քան 200 զինծառայողներ:
«Ինքնաթիռների եւ ուղղաթիռների վրա կկատարվեն համալիր աշխատանքներ, որոնք ներառում են ավելի քան 100 զանազան տեխնիկական սպասարկման գործողություններ: Միավորման ինժեներատեխնիկական կազմն ստուգում Է համակարգերի, ագրեգատների, հանգույցների եւ սարքավորանքի աշխատունակությունը, ինչպես նաեւ զննում Է վառելիքի բաքերը, շարժիչները, փոխում Է յուղը եւ հատուկ հեղուկները»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Բացի ավիացիոն տեխնիկայի սպասարկումից, նաեւ կատարվում են ռազմական օդանավակայանի օբյեկտների համալիր նորոգման-վերականգնման եւ ստուգման աշխատանքներ: