Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարն այցելել է Արագածոտնի մարզ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 25-ին աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում:  Այցի շրջանակներում նախարարն Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ այցելել է Թալինի տարածաշրջանի մի շարք համայնքներ, մասնավորապես` Թաթուլ, Հացաշեն, Սուսեր, Զարինջա, Նոր Արթիկ, Ցամաքասար: Համայնքի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ նախարարը ծանոթացել է գյուղացիների կողմից բարձրացված  խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են  մսի իրացման, անասնակերի,  ոռոգման ջրի, ճանապարհների վերանորոգման հարցերին, քննարկել դրանց լուծման հնարավորությունները:

Դավիթ Լոքյանը  գյուղացիներից  հետաքրքրվել է, թե կոնկրետ ինչ ծրագրեր կարող է համայնքն իրականացնել այդ խնդիրներին լուծումներ տալու համար:  Նա  նշել է, որ պետությունն այսօր իր առաջնահերթ հարցերից մեկն է համարում տարածքների տնտեսական զարգացումը, որով  փորձ է արվելու   ներդրումային քաղաքակության ճանապարհով  համայնքները ֆինանսապես ավելի կայուն դարձնել: Միևնույն ժամանակ, նախարարն ընդգծել է, որ  համայնքի բնակիչն ինքը  պետք է ավելի շատ նախաձեռնող լինի և առաջարկներ ներկայացնի, որոնք  ուղղված կլինեն իր խնդիրների  լուծմանը: Այցի շրջանակներում Դավիթ Լոքյանը այցելել է նաև վերոնշյալ համայնքների դպրոցներ, ծանոթացել կրթահամալիրների շենքային պայմաններին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարի  հաջորդ կանգառը եղել է Կոշ համայնքում գտնվող  «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության գինու-կոնյակի   գործարանը, որտեղ  գործարանի հիմնադիր տնօրեն Արմեն  Ասլանյանի, գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանի ուղեկցությամբ նախարարը Դավիթ Լոքյանը շրջայց է կատարել գործարանի արտադրամասում, ծանոթացել  գործարանի հզորությանը և  ընկերության զարգացման ծրագրերին:  

Ներկայումս ընկերության  խաղողի և պտղատու այգիների տարածքը կազմում է  125 հա: Նախարարին ներկայացրել են, որ ընկերությունը մասնակիորեն լուծում է տեղի համայնքների  բնակիչների զբաղվածության հարցը. գյուղատնտեսական աշխատանքների  շրջանում հարևան համայնքներից այստեղ  աշխատում է շուրջ 200 մարդ:

Այնուհետև նախարար Դավիթ Լոքյանն  այցելել է  Աշտարակի բժշկական կենտրոն, շրջայց  կատարել կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացել շենքային և աշխատանքային պայմաններին, առկա հնարավորություններին: 
Կենտրոնի  ղեկավար կազմի հետ նախարարը քննարկել է կենտրոնի  արդիականացմանը վերաբերող  հարցեր: Պատասխանատուների հավաստմամբ, այժմ Աշտարակի բժշկական կենտրոնն ունի  հիմնանորոգման, նորագույն բժշկական  սարքավորումներով հագեցվելու խնդիր: Դավիթ Լոքյանը նշել է, որ կենտրոնի կարիքներն ամբողջացնելուց հետո  այս հարցը կքննարկվի ՀՀ առողջապահության նախարարի հետ:

Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի վերջին կանգառը Աշտարակի համայնքապետարանն էր: Արագածոտնի մարզպետի, Աշտարակի համայնքապետի և տարածաշրջանի գյուղապետերի հետ նախարարն անցկացրել է խորհրդակցություն` համայնքային ծրագրերը և համայնքներում առկա հրատապ խնդիրների լուծման ուղիները քննարկելու նպատակով: 

Ողջունելով ներկաներին, նախարարը ևս մեկ անգամ կարևորել է նախարարության անվան և կառուցվածքի մեջ ավելացված զարգացման բաղադրիչը: Ներկաներին ուղղված իր խոսքում Դավիթ Լոքյանը   տարածաշրջանի համայնքների հիմնական խնդիրներից է համարել փոքր և միջին արտադրական ձեռնարկությունների ստեղծումը, որոնք, նրա համոզմաբ, լրացուցիչ   տնտեսական էֆեկտ կարող են ապահովել համայնքների զարգացման տեսակյունից:    

«Մեր խնդիրն է դառնում բնագավառ առ բնագավառ, գյուղ առ գյուղ ուսումնասիրել` ինչ ներուժ կա գյուղում` բնական ռեսուրսներ, գյուղատնտեսական հզորություններ, այլ բնական հզորություններ` ջրային, հանքարդյունաբերության և այլն: Եվ դրա հիման վրա մենք պետք է կարողանանք համայնքային որոշակի խմբերում միկրո ձեռնարկություններ ստեղծել: Ես համոզված եմ, որ մենք ապագայի համար լուրջ հնարավորություններ ձեռք կբերենք և կկարողանանք առաջ շարժվել»,- նշել է նախարար Դավիթ Լոքյանը:

 

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԻրանի կառավարությունը նախապատրաստվում է դիմանալու ԱՄՆ-ի նոր hարվածներին. Bloomberg Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութԲաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից ՀՀ-ում պետք է դատավարnւթյուն իրականացվի, իսկ հետո քննարկվի ադրբեջանցnւ փոխանակման հնարավորությունը հայ գերիների հետ. Աբրահամյան Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»