Հրդեհ Իջեւան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկում
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 26-ին, ժամը 10.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջեւան քաղաքի գինու գործարանի մոտակայքում գտնվող սննդի կետում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երեւանյան փողոցում՝ «Էլիտ» ռեստորանային համալիրի սրահում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.09-ին, մարվել՝ 11.38-ին: Այրվել է 2 աթոռ, 1 օդակարգավորիչ եւ մասամբ կախովի առաստաղը (մոտ 15 քմ):