«Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»
ՀասարակությունOrer.am-ն այսօր իր ընթերցողներին մանրամասն կներկայացնի Սուրբ Զատկի նշանակությունը:
Սուրբ Հարության տոնը կոչվում է նաեւ Սուրբ Զատիկ, այն նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված:
Սուրբ Զատիկը շարժական տոն է, Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը:
Տոնը տեւում է 35 օր: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի պատարագ: Հավատացյալները պատարագի ավարտից հետո միմյանց կարող են ասել «Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:
Շաբաթ եւ կիրակի օրերին եկեղեցիներում մատուցվում է պատարագ եւ տեղի ունենում է ժամերգություն: