Երիտասարդ ՀՀԿ-ականները մասնակցել են «Ընտրական համակարգեր և սահմանադրական փոփոխությունների գործընթաց» դասընթացին
ՀասարակությունԲազմակուսակցական ժողովրդավարության Նիդերլանդների ինստիտուտի (NIMD) նախաձեռնությամբ մարտի 25-26-ը անցկացվել են «Ընտրական համակարգեր և սահմանադրական փոփոխությունների համակարգ» խորագրով երկօրյա դասընթացը:
Դասընթացները կազմակերպվել էին ՀՀ խորհրդարանում ընդգրկված կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների համար` առաջիկայում Թբիլիսիում կայանալիք Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների 4-րդ համաժողովին ընդառաջ:
Ինչպես տեղեկացրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից, դասընթացին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ներկայացել էր 4 անդամներով:
Դասընթացները վարել են ընտրական գործընթացների ոլորտում տեղական և միջազգային կազմակերպություններում աշխատանքային բազմամյա փոիձ ունեցող մասնագետներ Աղասի Եսայանը և Համազասպ Դանիելյանը:
Հիմնական թեման ընտրական համակարգերն էին, սակայն անդրադարձ է կատարվել նաև սահմանադրական փոփոխությունների գործընթացին:
Դասընթացների ընթացքում քննարկվել են ընտրական գործընթացների առանձնահատկությունները ՀՀ և աշխարհի տարբեր երկրների օրինակով, ներկայացվել է ընտրությունների կարևորությունը, ընտրական համակարգերի դրական և բացասական կողմերը: Երիտասարդները ծանոթացել են ավտոկրատիաներին և դեմոկրատիաներին, արդար ընտրությունների հասկացությանը, ընտրական օրենսդրությանը և դրա սահմանափակումներին, սահմանադրություններ գրելու նրբություններին: Կատարվել են գործնական աշխատանքներ ընտրական քարոզարշավների, կուսակցությունների, մեդիայի, ֆինանսերի և քաղաքացի ների փոխառնչությունների վերաբերյալ:
Դասընթացներն ավարտվել են արդյունքների ամփոփմամբ և առաջարկությունների ու կարծիքների փոխանակմամբ: