Վանաձորցի կինը Մոսկվայում ընկել է գնացքի տակ ու մահացել
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Մոսկվայում հայ կինը դժբախտ պատահարի զոհ է դարձեկ: Վանաձորցի 32-ամյա Լիանա Հովհաննիսյանը մարտի 25-ի երեկոյան ընկել է գնացքի տակ:
NEWS.am-ի տեղեկություններով, արդեն 12 տարի ամուսնու հետ Մոսկվայում բնակվող Լիանան 11-ամյա դստերը տարել է լողի պարապմունքի, իսկ տուն վերադառնալու ճանապարհին երկաթուղային գծերի վրայով անցնելիս անուշադրության հետեւանքով ընկել է գնացքի տակ:
Ըստ տարածված լուրերի՝ նա եղել է ականջակալներով՝ բարձր երաժշտությունը միացրած, վերնազգեստի գլխարկը գլխին, ինչի արդյունքում չի նկատել մոտեցող գնացքն ու չի լսել սուլոցը:
Կնոջ հոգեհանգիստը նախատեսված է վաղը՝ մարտի 28-ին, Մոսկվայում: Լիանան երկու երեխա ունի՝ 11-ամյա դուստր եւ 6-ամյա որդի: Նա ծնունդով Վանաձորից է: Նրա հայրը տարիներ առաջ ավտովթարի զոհ էր դարձել: