Renault-ի հետքերով. Nissan-ը խցանումների դեմ էլեկտրական մեքենայի հայեցակարգ է ներկայացրել
ՀասարակությունNissan ընկերությունը մեկ տեղանոց էլեկտրական մեքենայի հայեցակարգ է ներկայացրել: Այս մասին գրում է Forbes-ը:
Մեկ տեղանոց մեքենան ավտոմեքենայի եւ մոպեդի մեջտեղում գտնվող ինչ-որ բան է, կշռում է շուրջ 350 կգ: Առաջարկվում է նաեւ երկտեղանոց տարբերակը՝ հետեւի հատվածում ուղեւորի նստարանով:
Լիտիումաիոնային մարտկոցը բավարար է 40 մղոնի համար (շուրջ 65 կմ): Այն կարելի է լիցքավորել 220 վոլտ լարվածության օգնությամբ, 3.5 ժամի ընթացքում: Մեքենայի առավելագույն արագությունը շուրջ 40 կմ/ժ է: Արգելվում է այն դուրս բերել արագընթաց մայրուղի, սակայն քաղաքային պայմաններում կարող է ազատել խցանումներում երկար ժամանակ անցկացնելո խնդրից:
Nissan-ի մասնագետները մեքենան մշակել են Renault Twizy-ի օրինակով (Renault-Nissan ալյանսից իրենց գործընկերների), որը Եվրոպայում արդեն վաճառվում է շուրջ 10 հազար դոլարով: