Ֆրանսիայի երեք քաղաքներում անցկացվելու են Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ
ՀասարակությունՖրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդն ապրիլի 24-ին Փարիզում, Լիոնում և Մարսելում անցկացնելու է Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի մեծ միջոցառումներ:
Ինչպես հաղորդում է Nouvelles d`Armenie-ն, Փարիզում արդարության երթը մեկնարկելու է Կոմիտասի արձանի մոտից: Լիոնում միջոցառումը կանցկացվի հայկական եկեղեցու շրջակայքում, իսկ Մարսելում` տեղի հայությունը 1915 թվականի ապրիլի 24-ի պողոտայից երթով կշարժվի դեպի Թուրքիայի հյուպատոսարանի շենք:
Փարիզում միջոցառումը կմեկնարկի տեղի ժամանակով 15:30-ին, Լիոնում` 16:00-ին, Մարսելում` 11:30-ին: