Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերի XIX-ХХ դարերի լուսանկարները կցուցադրվեն Երևանում
ՀասարակությունXIX և ХХ դարասկզբի հայտնի լուսանկարիչներ Ֆ.Բոնֆիսի, Բ.Գենտշելի, Ի.Բարշչևսկու և այլոց աշխատանքները տեղ են գտել Երևանի ճարտարապետության թանգարան-ինստիտուտում «Երուսաղեմի ռուսական և հայկական սրբավայրերը» խորագրով ցուցահանդեսի շրջանակում: Պաղեստինի կայսերական ուղղափառ ընկերության հավաքածուի 60-ից ավելի լուսանկարները հեղափոխությունից հետո անցել են Սանկտ Պետերբուրգի Կրոնների պատմության պետական թանգարանին:
«Լուսանկարներն այնքանով են յուրահատուկ, որ հավերժացրելեն ոչ միայն կորսված արժեքները, այլև այն, ինչի հիման վրա իրականացվել են տարբեր գիտական հետազոտություններ»,- նշեց Ճարտարապետության թանգարանի նորանշանակ տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը: Տնօրենը նաև փաստեց, որ լուսանկարներում պատկերված են ոչ միայն ամբողջական հուշարձանները, այլև առանձին ճարտարապետական դետալները, գեղանկարչական նախշերն ու խճանկարները:
«Հայ առաքելական եկեղեցին արդեն նշել է Սուրբ Զատիկը, իսկ ռուսական ուղղափառ եկեղեցին այն կնշի մայիսի մեկին. այդ ընթացքում հնարավոր է ցուցահանդեսի միջոցով վիրտուալ ուխտգանացություն կատարել դեպի Երուսաղեմ»,- հավելեց Տեր-Մինասյանը: