Մահացել է գրավիտացիոն ալիքների հայտնաբերման համահեղինակ Վլադիմիր Բրագինսկին
ՀասարակությունՄահացել է տեսական ֆիզիկայի մասնագետ, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի պրոֆեսոր Վլադիմիր Բրագինսկին:
Ինչպես տեղեկացնում է Ինտերֆաքսը, նա մեծ ներդրում է ունեցել գրավիտացիայի տեսության և գրավիտացիոն ալիքների վերջին խոշոր բացահայտման գործում: Բրագինսկին մահացել է մարտի 29-ին 85 տարեկանում:
Բրագինսկին ծնվել է 1931 թվականին Մոսկվայում: Ավելի քան 240 հոդվածների հեղինակ է: