Երևանում աուտիզմի համաշխարհային օրվան նվիրված հեծանվային երթ կանցկացվի
ՀասարակությունԱուտիզմի իրազեկման համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում ապրիլի 2-ին` ժամը 13:00-1500 ընկած ժամանակահատվածում Երևանի Շ.Ազնավուրի հրապարակից Աբովյան փող.-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փող.-Մաշտոցի պող.-Կորյունի փող.-Աբովյան փող.-Հանրապետության հրապարակ-Վ.Սարգսյան փող.-Բեյրութի փող.-Արգիշտիի փող. (Երևանի քաղաքապետարան) երթուղով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցությամբ կանցկացվի հեծանվային երթ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երթի ընթացքում նշված ճանապարհահատվածներին երթևեկության հնարավոր որոշ անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։