Արարատում և Արմավիրում կկոնսերվացվի 15 հոր
ՀասարակությունՀՀ բնապահպանության նախարարությունն ընթացիկ տարում կշարունակի հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքները: Մասնավորապես, Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող ձկնաբուծության զարգացման նպատակով կամ համայնքներին պատկանող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող և բացասական մակարդակով (բացառությամբ ոռոգման նպատակով օգտագործելու ներուժ ունեցող) հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքների իրականացման գործընթացը շարու նակելու նպատակով կառավարությունը բնապահպանության նախարարությանը հատկացրեց 12 մլն դրամ:
«Նախնական տվյալներով հնարավոր կլինի լուծարել 5 և կոնսերվացնել շուրջ 15 հորեր՝ համաձայն «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից մշակված՝ Արարատյան դաշտավայրի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման եղանակների»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ աշխատանքների իրականացման նպատակով նախարարության միջոցներից կուղղվի ևս 6 մլն դրամ, իսկ կառավարությունը 12 մլն դրամը հատկացրեց պահուստային ֆոնդից: