Հայաստանի ռուսական ռազմակայանի ինժեներները զինափորձարանները մաքրում են պայթունավտանգ առարկաներից
ՀասարակությունՀայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ինժեներային զորքերի ստորաբաժանումները ուսուցման ձմեռային շրջանի ամփոփիչ ստուգմանը նախապատրաստվելու շրջանակներում ձեռնամուխ են եղել «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զինափորձարանները պայթյունավտանգ առարկաներից մաքրելուն:
Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, զինափորձարանների մաքրման աշխատանքներում գործի են դրված հարյուրից ավելի զինծառայողներ եւ շուրջ 20 միավոր հատուկ ռազմական տեխնիկա: Ընդամենը սակրավորներին հարկ կլինի հետազոտել շուրջ 10 հեկտար տարածք:
Հայտնաբերված բոլոր կասկածելի առարկաներն ու պայթուցիկ նյութերը կոչնչացվեն տեղում: Ընդսմին հաշվի կառնվեն բեկորների ցրվելու շառավիղը, հարվածային ալիքի հեռավորությունը եւ սեյսմիկ առումով անվտանգ տարածությունը բնակելի եւ ռազմական օբյեկտներից:
Չպայթած արկերի որոնումը օդից կիրականացնի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումը՝ օգտագործելով հետախուզման «Նավոդչիկ» եւ «Օռլանդ» համալիրներ: