Բակի երեխեքն են տեսել. Մայիսյանում 76-ամյա տղամարդուն գոմում կախված են գտել
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում մարտի 31-ին անասնագոմում կախված են հայտնաբերել 76-ամյա Վանուշ Տոնոյանին:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց գյուղապետ Եսայի Մովսիսյանը:
Գյուղապետի խոսքով՝ տղամարդու կախված դին նկատել են բակում խաղացող երեխաները:
«Երեխեքը գնացել, տնեցիներին ասել են, եկել կախված են տեսել: Բայց նորմալ մարդիկ են, թե ինչի է նման բան արել ոչ ոք չգիտի»,-ասաց գյուղապետը:
Վանուշ Տոնոյանը գյուղապետի խոսքով, սրտի հետ խնդիրներ է ունեցել: Տղամարդը ապրում էր թոշակառու կնոջ, որդու եւ նրա ընտանիքի հետ: