Արցախի ժողովրդի մարտական ոգին բարձր է, բնակչության շրջանում խուճապ չկա
ՀասարակությունԱրցախի ժողովրդի մարտական ոգին բարձր է, նրանց շրջանում խուճապ չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց «Արցախպրես»-ի տնօրեն Վահրամ Պողոսյանը: «Ստեփանակերտում ու Ղարաբաղի բոլոր այն բնակավայրերում, որոնք ռազմական գործողությունն երից հեռու են, տիրում է խաղաղ, բնականոն վիճակ: Մենք պատերազմ անցած ժողովուրդ ենք, ու շատ լավ գիտենք` ով է մեր դեմ կռվողը: Մեր ժողովուրդն Ադրբեջանի իշխանության այս հերթական սադրանքից ոչ թե խուճապի է մատնվել, այլ հակառակը` ավելի է միավորվել»,-ասաց նա:
Վահրամ Պողոսյանի տեղեկացմամբ` Արցախյան ազատամարտիկների միություն են դիմել հարյուրավոր, նույնիսկ հազարավոր ազատամարտիկներ, ովքեր պատրաստ են զենք վերցնել և պաշտպանել հայրենիքը զամկետային զինծառայողների կողքին: «Իհարկե, դեռևս դրա անհրաժեշտությունը չկա, պաշտպանական բանակը քաջաբար կատարում է իր առջև դրված առաջադրանքը: Բայց մարդիկ այսօր պատրաստ են հետ բերել այն, ինչ կորցրել ենք պատերազմի ժամանակ»,-նշեց Վահրամ Պողոսյանը:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հերտանակոծությանը մոտ գտնվող շրջաններին, ապա այնտեղ իրականացվում են անհրաժեշտ միջոցներ խաղաղ բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու համար: