Նախագահ Սարգսյանն ապրիլի 2-ի երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել
ՀասարակությունՆախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 2-ի երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել: Օրակարգում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկված նախահարձակ գործողություններն են ու դրանց հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի hասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: