Վիրավորված զինծառայողներին Արցախից ուղղաթիռով Հայաստան են բերել
ՀասարակությունYerkir.am-ը գրում է.
Այս պահին Հայաստանի կենտրոնական զինվորական հոսպիտալ են տեղափոխվում ԼՂՀ-ում վիրավորված զինծառայողներից մի քանիսը: Վիրավորներին ուղղաթիռով շտապ տեղափոխել են Հայաստան, իսկ «Էրեբունի» ԲԿ-ի շտապօգնությունն էլ օդանավակայանից նրանց տեղափոխում է բժշկական կենտրոն:
Հայաստանի կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` նշելով, որ զինվորները դեռևս հոսպիտալում չեն, ճանապարհինն են: Ասատուրյանը նշեց նաև, որ դեռևս հայտնի չէ, թե քանի վիրավոր զինվորի են տեղափոխում իրենց մոտ: