Լեռնային Ղարաբաղում մարտերի հետևանքով զոհվել է 33, վիրավորվել 200 մարդ. ՄԱԿ
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղում անցած հանգստյան օրերին դաժան բախումների հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, ավելի քան 200-ը վնասվածքներ են ստացել: TASS-ի հաղորդմամբ՝ կիրակի իր զեկույցում այսպիսի թվեր է ներկայացրել ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերով համակարգման վարչությունը:
«Հայաստանում և Ադրբեջանում պաշտոնական աղբյուրների համաձայն՝ առնվազն 30 զինվոր և 3 խաղաղ բնակիչ է զոհվել ռազմական գործողությունների հետևանքով: Վիրավորների թիվը՝ ինչպես քաղաքացիական, այնպես էլ՝ ռազմական, դեռևս պաշտոնապես հաստատված չէ: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ այդ թիվը գնահատվում է ավելի քան 200»,- ասվում է փաստաթղթում:
«Երկու կառավարությունները հայտարարել են, որ միջազգային մարդասիրական օգնության կարիք չունեն»,- նշված է զեկույցում: