ԼՂՀ ՊԲ մարտական կորուստները․ 7 տանկ, 20 զոհ և 72 վիրավոր զինվոր ու սպա
ՀասարակությունԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը հայտնել է, որ հայկական կողմը 20 զոհ եւ 72 վիրավոր ունի:
Այս մասին Սենոր Հասրաթյանը հայտնել է Ստեփանակերտում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ հայկական կողմը կորցրել է նաեւ 7 տանկ:
«Ադրբեջանի առաջխաղաղացումը չի գերազանցել 300 մետրը: Այս պահին մենք ունենք 5 կորցրած դիրք հարավային ուղղությամբ եւ 3-ը՝ հյուսիսային»,- ասել է նա:
Սենոր Հասրաթյանն ասել է, որ Ադրբեջանը կորցրել է 18 տանկ, 2 ուղղաթիռ, 6 հետեւակի մարտական մեքենա, այլ զինտեխնիկա:
Հայկական կողմի հաշվարկներով` Ադրբեջանն ունի մոտ 300 զոհ:
-