Ադրբեջանական կողմը հաստատում է, որ խուճապի մեջ է
ՀասարակությունԱդրբեջանական քարոզչամեքենան իր կողմից հնարած ստերից հարբած սկսել է իր ապատեղեկատվությունը տառասխալներով հրապարակել:
Զերծ մնալով ներքին լսարանին հերթական ստով կերակրելու փորձը հայկական մամուլում տարածելուց, ընդամենը նշենք, որ սուտ-զեկուցագրում աղմկահարույց տառասխալներից պարզ է դառնում, որ ադրբեջանական ապատեղատվություն տարածողների երևակայությունն այնքան է «զարգացել», որ որոշել են արդեն սադրանքները հայերեն լեզվով և բազում տառասխալներով ներկայացնել:
Այդ կապակցությամբ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով ադրբեջանական ստին, գրել է. «Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը ծիծաղելի է ուղղակի: Այդքան միլիարդներ ծախսելուց հետո սովորական հայագետներ չունեն, որ ապրիլը ճիշտ գրեն, որ պատճառովը պատջառով չգրեն:
Իսկ հետախուզության սպայի քննությունը երկու է հարկավոր դնել, քանի որ նման զեկուցագիրը 101-ով չի կարող համարակալվել, իսկ թե ինչով, երևի գիտի անգամ կուրսանտը: «Ի համապատասխան պայմաններով»-ն էլ նոր հայագիտությունից է»:
Ա.Գրիգորյան