Ստեփանակերտ. Անհրաժեշտ է միջազգային հանրության արձագանքը Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները սանձահարելու համար
ՀասարակությունNEWS.am-ը գրում է.
Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները սանձահարելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության արձագանքըլ Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Կարծում ենք ԵԱՀԿ-ն պետք է որոշակի քայլեր ձեռնարկի ադրբեջանական կողմի ագրեսիան դադարեցնելու համար»,- հայտարարել է Դաիթ Բաբայանը: Հիշեցնենք, որ Վիեննայում ւ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:
Բաբայանի խոսքով, հիմա տարբեր երկրների լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ կան Լեռնային Ղարաբաղում: «Ակնկալում ենք, որ քաղաքացիական հասարակության ու իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները նույնպես Լեռնային Ղարաբաղ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին»,- նշել է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը: