ԼՂՀ ՊԲ. Վերջին օրերին հայկական կողմն ունի 29 զոհ, 101 վիրավոր
Հասարակությունnews.am-ը գրում է.
ԼՂՀ Պաշտպանության բանակը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի ընթացքում զոհերի եւ վիրավորների մասին վերջին տվյալները:
NEWS.am-ի հատուկ թղթակցի փոխանցմամբ, Ստեփանակերտում օպերատիվ կենտրոնում կայացած ասուլիսում ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը հայտնել է, թե հակամարտության սրման հետեւանքով ղարաբաղյան կողմն ունի 29 զոհ, 28 անհետ կորած, 101 վիրավոր:
Գնդապետի խոսքով, ադրբեջանական կողմի կորուստները ավելին են՝ 2 հազարից ավելի զոհեր եւ վիրավորներ: Որպես ապացույց ՊԲ ներկայացուցիչը ներկայացրել է հետախուզության որսած հեռախոսազրույցը, որն ապացուցում է այդ տվյալների իսկությունը:
Պատասխանելով ադրբեջանական կողմից «Սմերչ» համակարգի կիրառելու մասին հարցին, ՊԲ ներկայացուցիչը նշել է, թե հակառակորդը սխալվել է իր հաշվարկներում, ենթադրյալ թիրախը չեն խոցել, ինչի արդյունքում ղարաբաղյան կողմը կորուստ չի ունեցել: