Որևէ դիրք հակառակորդի վերահսկողության տակ չի գտնվում. ԼՂՀ ՊԲ
ՀասարակությունԼեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը րոպեներ առաջ, խոսելով հակառակորդի կենդանի կորուստների մասին նշել, վերջին տվյալների համաձայն, այս օրերի ընթացքում թշնամու զինուժի կորցրած տանկերի թիվը հասել է 24-ի, ոչնչացվել է նաև 5 զրահատեխնիկայի այլ միջոցներ: Այս առումով հայկական կողմն ունեցել է 14 կորուստ: Հայկական կողմին հաջողվել է խոցել թշնամու 12 անօդաչու թռչող սարք: Այս պահի դրությամբ թշնամու վերասկողության տակ ՊԲ հենակետեր չկան: