Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարում է ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինուժի կողմից շփման գծում հրադադարի բազմաթիվ խախտումների և դիվերսիոն անհաջող փորձերի մասին:«Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերիշփման գոտում արձանագրվել են կրակի դադարեցման շուրջպայմանավորվ ածությունների խախտման բազմաթիվ դեպքեր: Հակառակորդը բացի տարբեր տրամաչափի հրաձագային զինատեսակների և ականանետերի կիրառումից, ձեռնարկել է նաև հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացման փորձերը և վերջիններիս հետ շպրտել ելման դիրքեր»,-ասված է ԼՂՀ ՊԲ մամուլի հաղորդագրության մեջ:
Լուսանկարներում հայ խաղաղ բնակչության դեմ հանցագործություններ կատարած ադրբեջանական հրոսակախմբի դիակներն են: