Լոս Անջելեսի հայերը Ադրբեջանի հյուպատոսության դիմաց բողոքի ցույց կիրականացնեն
ՀասարակությունԼոս Անջելեսի հայ համայնքն ապրիլի 8-ին կհավաքվի Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց` իր բողոքի ձայնն արտահայտելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կառավարության վեջրին հարձակումների առնչությամբ:
Այս մասին տեղեկացրին ԱՄՆ-ի Հայ երիտասարդներիֆեդերացիայից:
«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շարունակվող դաժան հարձակումներն ու պատերազմական հանցագործություններն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի խաղաղ քաղաքացիական բնակչության, ինչպես նաև մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի անկախությանն ու նրա ինքնորոշման իրավունքին: Թեպետ ապրիլի 5-ին հայտարարվեց երկկողմ հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը շարունակում է իր հարձակումները: Այս բռնության չվերջացող շրջափուլի պատճառները պահպանվում են, պետք է բողոքել դրա դեմ»,- նշել է Հայկական երիտասարդական ֆեդերացիայի ան դամ Ջոզեֆ Քասքանյանը:
Նա նշել է, որ խաղաղ բնակչությանը կրակի տակ պահելով` Ադրբեջանը պատերազմական հանցագործություն է գործում, ինչն անընդունելի է:
Տեղի ժամանակով 13.00-ին մեկնարկող բողոքի ցույցի մասնակիցներն իրենց համերաշխությունը կհայտնեն նաև Արցախի ժողովրդին: