Ադրբեջանական կողմը 170 միլիոն դոլարի կորուստ է կրել, իսկ Արցախը 14 միլիոն. Հովսեփ Խուրշուդյան
ՀասարակությունՔաղաքական վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանը հաշվարկել է, թե որքան դրամական կորուստներ են տվել կողմերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով: Այս մասին վերլուծաբանն ապրիլի 7-ին տեղեկացրեց լրագրողներին:
«Մոտ 14 միլիոն դոլարի կորուստ ունի Արցախը, իսկ 170 միլիոն դոլարի` ադրբեջանական կողմը: Մի կողմից՝ այս փաստը ոգևորիչ կարող է լինել, մյուս կողմից` ակնհայտ է, որ մեր զինվորն ավելի վատ է զինված»,-նշեց քաղաքական վերլուծաբանը:
Հովսեփ Խուրշուդյանի խոսքով` հենց մեր զինվորի ոգու շնորհիվ հնարավոր եղավ ռազմական հաջողության հասնել:
«Հայաստանը կարիք ունի ուշադրություն դարձնել ռազմական արդունաբերությանը, գործողություններում պետք է տեխնոլոգիաներ կիրառել»,-ընգծեց նա: