Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ
ՀասարակությունՄայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետի տիկին Գոհար Մարգարյանն այցելել է մայրաքաղաքի ծննդատներ, շնորհավորել օրերս մայրացած կանանց։
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գոհար Մարգարյանը նշել է. «Թող աշխարհիբոլոր փոքրիկներն ապրեն խաղաղ երկնքի տակ և մայրերի աչքերըթրջվեն միայն երջանկության արցունքներով:
Հայ մայրերը ծնումեն հերոս զավակներ, հայրենիքի իսկական պաշտպաններ: Մենքխոնարհվում ենք բոլոր այն հայուհիների առջև, ովքերդաստիարակել են հայրենասեր ու հայրենիքին նվիրվածորդիներ Նա մայրացած կանանց նվերներ է հանձնել ։
Երևանի քաղաքապետի տիկնոջ հետ ծննդատներ են այցելել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության կին պատգամավորներ Նաիրա Կարապետյանը, Ռուզաննա Մուրադյանը, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը: