Մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկների կողքին» ծրագրի 2016 թվականի 1-ին փուլը
ՀասարակությունՄայրության և գեղեցկության օրը մեկնարկել է «Երևանի քաղաքապետարանը՝ Երևանի մանուկների կողքին» բարեգործական ծրագրի 2016 թվականի 1-ին փուլը: Ծրագրի մեկնարկին ներկա են գտնվել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանը, ծրագրի շահառուներ:
Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. ««Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ի հետ Երևանի քաղաքապետարանը համագործակցում և աջակցում է 2014 թվականից: Մեկնարկած ծրագրի նպատակը այս տարի նույնպես այլընտրանքային վերականգնողական բուժական ծրագրով մանկական ուղեղային կաթված ունեցող և միայնակ մայրերի խնամքին եղած 1-10 տարեկան երեխաների բուժմանն աջակցելն է:
Հիշեցնենք, որ նախորդ տարի վերականգնողական բուժման կուրս է անցել երևանաբնակ 17 երեխա։
Վերջինս նաև շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ծրագրի իրականացման հարցում ցուցաբերած մշտական ուշադրության և աջակցության համար»: