Հայկական «սպեցնազն» ադրբեջանական գյուղի մոտից առգրավել է զինվորական ունեցվածքով բեռնված մեքենա. ՊՆ խոսնակ
ՀասարակությունՀայկական հատուկջոկատայիններն ադրբեջանական Տափկարա-Կոյունլու գյուղի հատվածից առգրավել են բեռնատար «Ուրալ» մակնիշի զինվորական ունեցվածքով բեռնված «H919QQ» համարանիշի մեքենա:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հայտնել է, որ այդ տեղեկատվությունը ստացվել է ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից: