Բազմամարդ ակցիաներ են տեղի ունեցել Ֆրանսիայում` ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի
Հասարակությունnews.am-ը գրում է.
Հայ երիտասարդները Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, հակաադրբեջանական ակցիաներ են անցկացրել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
«Բազմամարդ ցույցեր Ֆրանսիայի քաղաքներում՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին և հանուն խաղաղության»:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 8-ին Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց տեղի հայերը բազմահազարանոց ցույց են կազմակերպել ընդդեմ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի: Ցույցին մասնակցել է ավելի քան 3500 մարդ: Օրեր առաջ նմանատիպ ակցիա էր տեղի ունեցել նաեւ Գլենդելում, Շվեդիայում, Լոնդոնում, Լիբանանում, Ստոկհոլմում:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի զինուժը խրոնիկ բնույթ կրող կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցել էր մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սա ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Ապրիլի 5-ի կեսօրից կողմերի պայմանավորվածությամբ դադարեցվել է կրակը ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում: Այդ պահից սկսած ուղղակի մարտեր չկան, բայց Ադրբեջանի կողմից կրակոցները պարբերաբար շարունակվում են: