Հակառակորդի գնդակոծությունից վիրավորված երեխաները կազդուրվում են և կտեղափոխվեն վերակենդանացման բաժանմունքից
Հասարակությունրցախի Մարտունի քաղաքում հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորված երեխաներն աստիճանաբար կազդուրվում են:«Արմենպրես»-ի հետ զրույցում Ստեփանակերտի «Արևիկ» մանկականբուժմիավորման գործադիր տնօրենՄեսրոպ Մարգարյանն ընդգծեց, որ երեխաներն ապրիլի 11-ին վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն վիրաբուժական բաժանմունք: «Երեխաների վիճակնարդեն կայուն է: Մենք այսօր փոխել ենքԳևորգի վիրակապերը, Վարդանիվիրակապերը երեկ էինք փոխել: Վաղըերեխաները կտեղափոխվենվիրաբուժական բաժանմունք»,- նշեց Մարգարյանը:
Նա հավելեց, որ առաջիկա օրերի ընթացքում արդեն երեխաներին կնստեցնեն, որոշ ժամանակ անց նրանք կսկսեն քայլել ու կպատրաստվեն հիվանդանոցից դուրս գրվելուն: