Հայկական կողմը զոհված 18 զինծառայողների անունները կհրապարակի ինքնությունը հաստատելուց հետո
ՀասարակությունՀայկական կողմին փոխանցված 18 զոհված զինծառայողներ անունները կհրապարկվեն մարմինների ինքնությունը հաստատելուց հետո: Այս մասին տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: «Այժմ իրականացվում է մարմինների ինքնությունը հաստատելու գործընթաց, ի վերջո պետք է հասկանալ, որ սա նուրբ գործընթաց է: Այն ավարտելուց հետո կհրապար ակենք անունները»,-ասաց Դավիթ Բաբայանը:
ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ տեղեկացրեց, որ ապրիլի 10-ին Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացված փոխանակման ընթացքում ադրբեջանական կողմին հանձնվել է 13 զոհվածի մարմին, այդ թվում ուղղաթիռի օդաչուների: «Մեր տարածքում 13 մարմին է եղել, սակայն առաջնագծին շատ մոտ կան հակառակորդի բազմաթիվ դիակներ: Որոնումների գործընթացն այսօր էլ շարունակվելու է, հայկական կողմը դեռ ունի մեկ անհայտ կորած»,-ասաց Սենոր Հասրաթյանը: