Անհետ կորածներից ևս մեկը գտնվել է. ցավոք՝ մահացած
ՀասարակությունHraparak.am-ը գրում է.
19-ամյա Տիգրան Բերակչյանը բանակ էր զորակոչվել Ջաբրայիլի զինկոմիսարիատից։
Քիչ առաջ Hraparak.am-ը տեղեկացավ, որ Տիգրանը գտնվել է, ցավոք՝ մահացած։ Նա այն 18 զոհված հայորդների մեջ էր, որոնք երեկ զոհերի փոխանակման ժամանակ ադրբեջանական կողմից հանձնվեցին հայկական կողմին։