Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան Նարեկ Կարապետյանը` Կաթողիկոսին հեռացնել փորձելու մասին Վարչապետ լինել, չի նշանակում ինչ ուզել անել Կաթողիկոսի դեմ հարուցվել է ապօրինի քրեական վարույթ, պատմության մեջ խայտառակ երևույթ է


Հերմինե Նաղդալյանը ԵԺԿ կին պատգամավորներին ադրբեջանցի զինյալների վայրագությունների մասին նյութեր է տրամադրել

Հասարակություն

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ապրիլի 9-ին տեղի է ունեցել ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստը և «Կանայք ղեկավար մարմնում» խորագրով սեմինարը, որին Հայաստանից մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից:

Ապրիլի 9-ին կայացած ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը  եվրոպացի կին կուսակցական իր գործընկերների ուշադրությունն է հրավիրել ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծի ողջ երկայնքով իրականացրած լայնածավալ մարտական գործողությունների, դրանց արդյունքում բազմաթիվ զոհերի ու բռնությունների, այդ թվում ` քաղաքացիական անձանց, երեխաների գնդակահարման, բնակավայրերի հրետակոծման փաստի վրա:

Տիկին Նաղդալյանը ԵԺԿ կուսակցական կանանց, որոնցից մեծ մասը Եվրախորհրդարանի անդամներ են,  տրամադրել է ադրբեջանցի զինյալների կողմից իրականացրած  վայրագությունների փաստերն ապացուցող տեղեկատվական նյութեր, լուսանկարներ, միջազգային մամուլի անդրադարձներ:

Հերմինե Նաղդալյանն  իր խոսքում ընդգծել է, որ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի լայնածավալ խախտումներով, Ժնևյան և բազմաթիվ այլ միջազգային կոնվենցիաների կոպիտ ոտնահարումով, մինչդեռ 1994 թվականի ստորագրած եռակողմ զինադադարի պահպանումը Ադրբեջանի պարտավորությունն է:

Հերմինե Նաղդալյանը շեշտել է նաև հանգամանքը, որ, թեև վերջին օրերին հնչել են բազմաթիվ երկրների ու միջազգային կառույցների ղեկավարների՝ իրավիճակի շուրջ մտահոգություններ արտահայտող ուղերձներ, խաղաղության հաստատման կոչեր ու հայտարարություններ, սակայն դրանք արդյունավետ չեն կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ ուղղված չեն ռազմական գործողություններ հրահրած կոնկրետ հասցեատիրոջը և չեն արտահայտում հստակ գնահատական:

Տիկին Նաղդալյանը եվրոպացի կին գործընկերներին է փոխանցել նաև իր մտահոգությունը սահմանում տիրող կրակի դադերցման շուրջ ներկայիս  պայմանավորվածության մասին, որը խիստ անկայուն է  և անընդմեջ խատվում է Ադրբեջանի կողմից, և հույս հայտնել, որ իր մտահոգությունները եվրոպական  առաջտար կուսակցությունների կին  ներկայացուցիչները կհասցնեն իրենց պետություններին` հանուն համընդհանուր եվրոպական արժեքների և խախաղաղության պահպանման:

ԵԺԿ գործադիր մարմնի նիստին հաջորդած` «Կանայք ղեկավար մարմնում» խորագրով սեմինարի ընթացքում  լայն քննարկում է ծավալվել ղեկավար կազմում և քաղաքական որոշումների կայացման մեջ կանանց ներգրավվածության խնդիրների ուղղությամբ:

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է խորհրդի գործունեությունը, պատասխանել ներկաների հարցերին: Նա  եվրոպացի կին գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանում Կանանց դերի բարձրացման պետական ծրագրի շրջանակներում բավական քայլեր են կատարվել` քաղաքական որոշումների կայացման և հանրային կյանքում կանանց դերի բարձրացման ու կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ: Հերմինե Նաղդալյանը փաստել է, որ Ընտրական օրենսգրքում ներմուծված քվոտան , որը սկզբից 5 տոկոս էր, հետո 15, իսկ գործող օրենսդրությամբ 20, ներկայումս քննարկվող օրենսգրքի մեջ արդեն 30 –ի է հասցված, ինչը խոսում է այն մասին, որ Հայաստանի խորհրդարանում կանանց թիվն աճում է: Տիկին Նաղդալյանը եվրոպացի կին կուսակցականներին հայտնել է նաև , որ բազմաթիվ ծրագրային միջոցառումներ են ձեռնարկվում և դրական դինամիկա է նկատվում ոչ միայն պետական , այլև մասնավոր ձեռնարկություններում, հասարակական, արտադրական ոլորտներում, գյուղատնտեսության մեջ կանանց ներգրավվածության բարձրացման ուղղությամբ:

Հերմինե Նաղդալյանը առանձին հանդիպումներ է ունեցել ԵԺԿ անդամ երկրների ՝ Եվրախորհրդարանի պատգամավոր հանդիսացող բոլոր կին պատվիրակների հետ, քննարկել ու բարձրացրել Հայաստանին հուզող բազմաթիվ հարցեր:

Ապրիլի 9-ին կայացած ԵԺԿ կանանց կազմակերպության գործադիր մարմնի նիստի և սեմինարի ավարտից հետո եվրոպացի կին կուսակցականները այցելել են նաև Չեխիայի Հանրապետության Սենատ, որտեղ հանդիպումներ են ունեցել սենատի ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության Կանանց խորհուրդը դեռևս 2015 թվականի հոկտեմբերին ԵԺԿ Կանանց կազմակերպության գործադիր մարմնի ներկայացուցիչների ձայների մեծամասնությամբ` ընտրվել է Եվրոպական ժողովրդական կուսակցության դիտորդ անդամ և սերտորեն համագործակցում է ԵԺԿ անդամ բոլոր առաջատար կուսակցությունների կանանց կազմակերպությունների հետ, բարձրացնում Հայաստանի համար հրատապ հանդիսացող խնդիրներ:

Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԱդրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք Չալաբյան«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին«Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՄհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա ԿոստանյանՄիայն հանրային մեծ աջակցության պարագայում ընդդիմությունը կկարողանա օրակարգ թելադրել. Արեգ Սավգուլյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովԵրկուսը մեկում. Բրիտանացի ֆերմերները համատեղում են արևային վահանակները ոչխարների հետ մեկ դաշտում, և դա աշխատում էՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը համատեղ պաշտպանության մասին համաձայնագիր են կնքել. Արտակ ԶաքարյանՍլովակիայի նախկին ղեկավարները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը դադարեցնի Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ քաղաքական հետապնդումները և ճնշումները Բանկային գաղտնիքի ապօրինի արտահոսք, մերժված վարույթներ և լռող բանկեր. ահազանգում է գործարարըԱվետիք Չալաբյանն օրինակելի հայ է և չի վախենում իշխանությունների ապօրինություններից. Լարիսա ԱլավերդյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿ«Պատմական հիշողությունը չի կարելի քաղաքականություն դարձնել». Կարպիս ՓաշոյանԵրևանի և մարզերի տասնյակ հասցեներում օգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին գազ չի լինելու