Առողջապահության նախարարությունն արձանագրել է այս տարի օձի խայթոցի առաջին դեպքը
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն ապրիլի 13-ին առաջին ահազանգն է ստացել օձի խայթոցի վերաբերյալ: Տուժածը Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի բնակիչ է: Նա տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ նրան ներարկվել է հակաթույն: Հիվանդի վիճակը կայուն է:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով: Նախարարությունից հիշեցրել են, որ 2015թ. Հայաստանում օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է մարտի 3-ին: