Երևանի դպրոցներն ամփոփեցին ֆրանկոֆոնիայի միամսյակը
ՀասարակությունԱմփոփվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում մարտի 16-ից մեկնարկած ֆրանկոֆոնիայի միամսյակը։ Մեկ ամիս շարունակ ֆրանսերեն ուսումնասիրող կրթօջախներում կազմակերպվել և անցկացվել են տարբեր միջոցառումներ՝ նվիրված ֆրանս-հայկական բարեկամությանը, ֆրանկոֆոն երկրների պատմությանը, մշակույթին, գրականությանն ու ազգային ավանդույթն երին:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առանձին ներկայացվել են աշխարհահռչակ ֆրանսիացի ու ֆրանսահայ գործիչների կյանքն ու գործունեությունը։
Այսօր քաղաքապետարանի ենթակայության թվով 47 դպրոցներում ֆրանսերեն է ուսումնասիրում մոտ 13 հազար աշակերտ: